Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է

Սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է
23.11.2026 | 13:51

Երանի հասկացողներին

Սա հատված է ՔՊ-ի սահմանադրության նախագծի նախաբանից. «Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Այս նախադասության հեղինակը ոչ թե իրավաբան է, այլ բլոգեր կամ միջակ լրագրող։ Սահմանադրության նախաբանն ունի հստակ ոճաբանական կանոններ. այն պետք է լինի վեհ, հանդիսավոր, սեղմ և հռչակագրային։

Վստահ եմ` այս նախադասությունը տեքստի մեջ զոռով (բուլդոզերով) մտցրել է ՔՊ-ի պարագլուխը: Այն չունի սահմանադրության տեքստին բնորոշ մոնումենտալություն և պատմաիրավական կշիռ։

Սահմանադրության առանցքային էությունը իշխանության սահմանափակումն է և մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը։ Այս նախադասության մեջ ընդհանրապես բացակայում են մարդը, նրա իրավունքները, ազատությունները և իշխանության բաժանումը։

«Ներքին և արտաքին հարաբերություններ» ձևակերպումը չափազանց ընդարձակ է և անորոշ։ Ներքին հարաբերություններ են նաև քաղաքացիաիրավական, ընտանեկան կամ աշխատանքային հարաբերությունները, որոնք Սահմանադրության անմիջական առարկան չեն։ Բացի այդ, Սահմանադրությունը սահմանում է ոչ միայն սկզբունքներ, այլև կոնկրետ նորմեր, ինստիտուտներ և լիազորություններ։

«Հավաքական պայմանավորվածություն» եզրույթով փորձ է արվում արտացոլել Ժ.-Ժ. Ռուսոյի, Ջ. Լոքի և Թ. Հոբսի «հասարակական դաշինքի» դասական տեսությունը, ըստ որի՝ պետությունն ու իրավակարգը ձևավորվում են քաղաքացիների կամքի համընկնման արդյունքում։ Մի՞թե այս տեքստը գրող իրավաբանները չգիտեն, որ սահմանադրական իրավունքում կիրառվում է հասարակական դաշինք կամ համաձայնություն հասկացությունը, այլ ոչ թե՝ պայմանավորվածություն։ Թե՞ սա էլ է ՔՊ-ի պարագլուխը բուլդոզերել։ Պայմանավորվածություն բառը կենցաղային, իրավիճակային կամ քաղաքական գործարքի իմաստներով է օգտագործվում։ Մինչդեռ սահմանադրությունը ընթացիկ ու պարզ պայմանավորվածություն չէ, այն ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունն է։

Կարճ ասած` ռադ եղեք, տգետներ։

Արա Սահակյան

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ